09:46  ,  17 օգոստոսի, 2017

Զիդան. Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում

Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնային» 2:0 հաշվով հաղթելուց եւ տիտղոսը նվաճելուց հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արժանին է մատուցել իր թիմի բոլոր խաղացողներին:

«Այս խաղում բոլորն էին լավ խաղում, միայն Ասենսիոյին առանձնացնել պետք չէ: Մենք շատ լավ սկսեցինք մրցաշրջանը եւ նվաճեցինք երկու սուպերգավաթներ: Այս հանդիպման առաջին կեսը շատ դիտարժան ստացվեց: Ընդմիջումից հետո մրցակիցը խնդիրներ ստեղծեց, բայց մենք ուրախ ենք այս արդյունքին:

Այժմ «Բարսելոնայի» հետ դիմակայությունը կշարունակվի Պրիմերայում: Մեզ սպասվում է ծանր մրցաշրջան»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 3:1)

Մարկո Ասենսիո, 4, Քարիմ Բենզեմա, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում