Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը հինգ խաղով:
«Բոլորս էլ տխրել ենք, որ հինգ խաղ չենք տեսնելու Ռոնալդուին խաղադաշտում: Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել մրցավարության գործողությունների վերաբերյալ, բայց երբ տեսնում ես, թե ինչ է տեղի ունեցել եւ հինգ խաղով որակազրկումը, հասկանում ես, որ ինչ-որ բան այստեղ կատարվում է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն երկրորդ դեղին քարտից եւ հեռացումից հետո հրել էր մրցավարին: Նա բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումն ու Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի