18:48  ,  12 օգոստոսի, 2017

Պրեմյեր լիգա. Սարսափելի առաջին խաղակես «Չելսիի» համար

Անգլիական Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանը շատ անհաջող է մեկնարկել գործող չեմպիոն «Չելսիի» համար: Առաջին տուրում Անտոնիո Կոնտեի թիմն ընդունել է «Բարնլիին» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:3 հաշվով: Բացի այդ, «Չելսին» մնացել է 10 խաղացողներով: 14-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ստացել թիմի ավագ, անգլիացի պաշտպան Գերի Կեհիլը:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր, առաջին խաղակես

«Չելսի» - «Բարնլի»՝ 0:3

Սեմ Վուկս, 24, 43, Ստեֆեն Ուորդ, 39

Հեռացում՝ Գերի Կեհիլ, 14 («Չելսի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում