Իսրայելի կառավարությունը պնդում է, որ Լոնդոնի Օլիմիական խաղերը սկսվեն լռության րոպեով: Իսրայելը ցանկանում է մեկ րոպե լռությամբ հարգել 40 տարի առաջ Մյունխենի Օլիմպիական խաղերում զոհված 11 իսրայելցիների հիշատակը:
Հուլիսի 23-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն օլիմպիական ավանում մեկ րոպե լռությամբ հարգել է Մյունխենի խաղերում զոհվածների հիշատակը:
«Ռոգեի կողմից անցկացված երեկվա լռության րոպեն լավ նախանշան է եւ մենք կշարունակենք պայքարել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը լռության րոպեով սկսելու համար»,- Իսրայելի Արտաքին գործերի նախարության տեղակալ Դանի Այալոնայի խոսքը փոխանցում է Р-Спорт-ը:
Հիշեցնենք, որ 1972թ. Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ «Սեւ սեպտեմբեր» պաղեստինական խմբավորման գրոհայինները պատանդ էին վերցրել իսրայելցի մարզիկներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի