Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճան եւ զբաղեցնում է 72-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 480 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի նոր առաջատար է դարձել Բրազիլիայի հավաքականը, որը շրջանցել է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները մնացել են չորրորդ տեղում:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղ, իսկ Լեհաստանը բարձրացել է 5-րդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Շվեյցարիան, Չիլին, Կոլումբիան, Բելգիան եւ Ֆրանսիան:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մյուս մրցակիցներից Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 46-րդը, Չեռնոգորիան՝ 52-րդը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 1-ին՝ հյուրընկալվելով Ռումինիայի թիմին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի