02:25 10 օգոստոսի, 2017ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ հաղթանակ տարավ 54-րդ քայլում:
Հայ գրոսմայստերն ունի 4.5 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է առաջին տեղը:
Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Արոնյանը եւս հաղթանակ էր տարել: Մրցակիցն ամերիկացի Ուեսլին Սոն էր:
Վերջին երկու տուրերում Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.