23:24  ,  23 հուլիսի, 2012

Յուրա Մովսիսյան. Երկրորդ գոլից հետո ես լիցքավորված էի նաեւ երրորդի համար

Ես, իհարկե, կցանկանայի խփել նաեւ երրորդ գնդակը, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում Կազանի «Ռուբինի» հետ հանդիպումից հետո: Հեշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը երկու գնդակ խփեց, իսկ «Կրասնոդարը» հաղթեց 2:1 հաշվով:

«Այսօրվա հաղթանակը շատ կարեւոր է մեզ համար: Այսպիսի պահերը հատկապես հաճելի են եւ կարեւոր թիմի համար մրցաշրջանի մեկնարկում:

Ես, իհարկե, կցանկանայի խփել նաեւ երրորդ գնդակը: Երկրորդ գոլից հետո ես լիցքավորված էի նաեւ երրորդի համար, բայց առաջնության առաջին տուրում ավելի կարեւոր է հենց թիմային հաղթանակը»,- Յուրա Մովսիսյանի խոսքը մեջբերում է Rusfootball.info-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում