Շվեյցարական Նյոնում անցկացված վիճակահանությամբ որոշվեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի զույգերը: Այս փուլի հաղթողները նվաճելու են խմբային մրցաշարի ուղեգիր:
Պորտուգալական «Մարիտիմուն» կհանդիպի Կիեւի «Դինամոյի» հետ, իսկ մակեդոնական «Վարդարին» բաժին հասավ թուրքական «Ֆեներբահչեն»: «Մարիտիմուի» կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, իսկ «Վարդարում» հանդես են գալիս Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը:
Եվրոպայի լիգա, որակավորման չորրորդ փուլ
«Շկենդիյա» (Մակեդոնիա) – «Միլան» (Իտալիա)
«Վարդար» (Մակեդոնիա) – «Ֆեներբահչե» (Թուրքիա)
«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոսենբորգ» (Նորվեգիա)
«Օսիեկ» (Խորվաթիա) – «Աուստրիա» (Վիենա, Ավստրիա)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Կրասնոդար» (Ռուսաստան)
«Ալտախ» (Ավստրիա) – «Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել)
ԲԱՏԷ (Բելառուս) – «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)
«Բրյուգե» (Բելգիա) – ԱԵԿ (Հունաստան)
«Մարիտիմու» (Պորտուգալիա) – «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)
«Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) – «Շկենդերբեու» (Ալբանիա)
«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Սուդուվա» (Լիտվա)
«Պանատինաիկոս» (Հունաստան) – «Աթլետիկ» (Իսպանիա)
«Ապոլոն» (Կիպրոս) – «Միտյուլանդ» (Դանիա)
«Դոմժալե» (Սլովենիա) – «Մարսել» (Ֆրանսիա)
«Պարտիզան» (Սերբիա) – «Վիդեոտոն» (Հունգարիա)
«Հաբնարֆյորդյուր» (Իսլանդիա) – «Բրագա» (Պորտուգալիա)
«Էվերտոն» (Անգլիա) – «Հայդուկ» (Խորվաթիա)
«Ուտրեխտ» (Հոլանդիա) – «Զենիթ» (Ռուսաստան)
«Լեգիա» (Լեհաստան) – «Շերիֆ» (Մոլդովա)
«Վիտորուլ» (Ռումինիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)
«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) – ԱԵԿ (Լարնակա, Կիպրոս)
ՊԱՕԿ (Հունաստան) – «Էստերսունդ» (Շվեդիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին Մոնակոյում
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում