21:27  ,  23 հուլիսի, 2012

«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 2։1. Յուրա Մովսիսյան՝ դուբլ

Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում «Կրասնոդարը» հյուրընկալեց Կազանի «Ռուբինին» եւ հաղթեց Յուրա Մովսիսյանի երկու գոլերի շնորհիվ՝ 2։1 հաշվով։

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» ռմբարկուն հաշիվը բացեց 41-րդ րոպեին։
61-րդ րոպեին «Կրասնոդարը» ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Հարվածը դիպուկ կատարեց Յուրա Մովսիսյանը։

4 րոպե անց հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը Բիբրաս Նատհոյի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում