19:20  +04,  2 օգոստոսի, 2017

Ալեքսանդր Գրիգորյան. Ինձ կգոհացնի Եվրոպայի լիգայի ուղեգիրը

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, թե որոնք են այս մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակները:

«Ինձ կգոհացնի Եվրոպայի լիգայի ուղեգիրը: Մեր առջեւ պաշտոնական առաջադրանքներ չեն դրել: Մեր ղեկավարը գերամբիցիոզ է, բայց միեւնույն ժամանակ փորձառու ու կամային մարդ է, որն ունի եզակի ճակատագիր: Այսօր գրում են, որ ուժեղագույնների լիգայից դուրս մնալու հիմնական թեկնածուներն են «ԲՄԱ-Խաբարովսկը», «Տոսնոն» ու «Անժին»: Այդ պատճառով չգիտեմ, թե ինչով են մտածում կանխատեսողները, սակայն ես չեմ պատրաստվում դուրս մնալ այս թիմով»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային 3 տուրերում «Անժին» հաղթել է Պերմի «Ամկարին» եւ պարտվել Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու «Լոկոմոտիվին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ