Ֆրանսիական ՊՍԺ-ն գտել է բրազիլացի Նեյմարի տրանսֆերի պատճառով ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյը չխախտելու ձեւը: Փարիզյան թիմ տեղափոխվելուց առաջ «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի սեփականատեր Qatar Sports Investments-ի հետ եւ կդառնա 2022թ. Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության դեսպանը: Դրա համար Նեյմարը կստանա 300 միլիոն եվրո, որից էլ 222 միլիոն եվրո կվճարի կատալոնական ակումբին սեփական տրանսֆերային իրավունքի համար, հաղորդում է Քաթարի beIN Sports-ը:
25-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր տարեկան 30 միլիոն եվրո մաքուր եկամուտով: Եվս 20 միլիոն եվրո նա կստանա ՊՍԺ-ն ընտրելու համար: Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կկնքեն մինչեւ օգոստոսի 7-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում