16:26  ,  23 հուլիսի, 2012

Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստը լքեց «Զենիթը»

Հունգարիայի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 29-ամյա կիսապաշտպան Սաբոլչ Խուստին կարիերան կշարունակի գերմանական «Համբուրգում», հաղորդում է «Զենիթի» կայքը։

Խուստին 2009-ին «Զենիթ» էր տեղափոխվել հենց «Հանովերից»։ Երեք մրցաշրջանում ռուսական թիմի կազմում անցկացրել է 82 հանդիպում, խփել է 12 գնդակ։

Խուստին թիմի հետ դարձավ Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Խուստին հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Մեցում», հունգարական «Ֆերենցվարոշում» եւ «Շոպրոնում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում