18:22  ,  28 հուլիսի, 2017

«Վորսկլայի» պաշտոնական կայքը՝ Գեղամ Կադիմյանի մասին

Ուկրաինական «Վորսկլայի» պաշտոնական կայքը գովել է թիմի նորեկ, 24-ամյա հարձակվող Գեղամ Կադիմյանին:

«Այս ամռանը մեր կազմը համալրած Կադիմյանը լիովին հարմարվել է նոր կոլեկտիվում: Նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումները ցույց տվեցին հայ ֆուտբոլիստի հսկայական ցանկությունն ու ներուժը: «Կարպատների» դեմ խաղում Կադիմյանը գործում էր կրկնակի էներգիայով, թեեւ ֆուտբոլիստը նշում է, որ լրացուցիչ մոտիվացիա չի ունեցել նախկին թիմի դեմ»,- գրում է vorskla.com.ua-ն:

«Անկեղծ եմ ասում, ոչ մի տարբերություն չկա՝ խաղալ «Կարպատների», թե «Շախտյորի» դեմ: Բոլոր թիմերին նույն կերպ եմ վերաբերվում: Բոլոր հանդիպումներն էլ կարեւոր են: Լվովում ցուցադրեցինք լավ ֆուտբոլ: Ուրախ ենք, որ հաղթեցինք»,- նշել է Կադիմյանը:

Գեղամ Կադիմյանն այս ամռանը «Վորսկլա» է տեղափոխվել Լուգանսկի «Զարյայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս