12:07  ,  27 հուլիսի, 2017

Բարաք Օբաման՝ «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին (ֆոտո)

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ներկա է եղել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղին:

Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո քաղաքական գործիչը զրուցել է «Բարսելոնայի» ներկայացուցիչների, այդ թվում՝ ակումբի նախագահ Խոսեպ-Մարիա Բարտոմեուի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվող Նոյմարի գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 62-րդ րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում