14:21  ,  23 հուլիսի, 2012

L’Equipe. Գագիկ Ծառուկյանը խոստացել է 700 հազար եվրո

Ֆրանսիական հռչակավոր L’Equipe պարբերականը «Օլիմպիական խաղեր» բաժնում ուշադրություն է հրավիրում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոստմանը՝ հայ օլիմպիական չեմպիոնին պարգեւատրել 700 հազար եվրոյով։ Հայաստանի կառավարությունը նախատեսել է 80 հազար եվրո, ՀԱՕԿ-ը՝ 40 հազար։

Հիշեցնենք, որ դեռ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ Գագիկ Ծառուկյանը խոստացել է, որ օլիմպիական չեմպիոնը կստանա մեկ միլիոն դոլար։

Ֆրանսիական պարբերականը նաեւ հիշեցնում է, որ Հայաստանն առանձին թիմով Օլիմպիական խաղերում հանդես է գալիս 1996-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով