22:50  ,  26 հուլիսի, 2017

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ օգոստոսի 13-ին եւ 16-ին

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է երկրի սուպերգավաթի հանդիպումների օրերը։ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու գավաթակիր «Բարսելոնան» տիտղոսը կվիճարկեն օգոստոսի 13-ին եւ 16-ին կայանալիք հանդիպումներում։ Առաջին խաղը տեղի կունենա Բարսելոնայում, պատասխան խաղը՝ Մադրիդում։

Արքայական ակումբն ու կատալոնական թիմը կհանդիպեն նաեւ հուլիսի 30-ին։ International Champions Cup ընկերական մրցաշարի խաղը տեղի կունենա Մայամիում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում