«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մադրիդի «Ռեալի» դեմ ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղից հետո հանդիպել է հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերտսի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագն «Ինստագրամում» լուսանկար է հրապարակել ամերիկացի դերասանուհու հետ, որն ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած խաղին ներկայացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում անգլիական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:16 , 29 հոկտեմբերի
01:57 , 29 հոկտեմբերի
01:51 , 29 հոկտեմբերի
01:39 , 29 հոկտեմբերի 
23:58 , 28 հոկտեմբերի 
23:25 , 28 հոկտեմբերի
22:16 , 28 հոկտեմբերի
21:12 , 28 հոկտեմբերի
20:46 , 28 հոկտեմբերի 
20:30 , 28 հոկտեմբերի