14:03 24 հուլիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մադրիդի «Ռեալի» դեմ ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղից հետո հանդիպել է հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերտսի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագն «Ինստագրամում» լուսանկար է հրապարակել ամերիկացի դերասանուհու հետ, որն ԱՄՆ-ի Սանտա Կլարա (Կալիֆորնիա) քաղաքի «Լիվայս» ստադիոնում կայացած խաղին ներկայացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում անգլիական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին եւ անվրեպ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.