21:32  ,  22 հուլիսի, 2017

«Ստալը» Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ տարավ երկրորդ հաղթանակը

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրում «Ստալը» հյուրընկալվել է «Չեռնոմորեցին» եւ առավելության է հասել 1:0 հաշվով: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար եւ Գոռ Մալաքյանները:

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Ստալը» տարավ երկրորդ հաղթանակը եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երրորդ տուրում «Ստալը» կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Հիշեցնենք, որ մեկնարկում «Ստալը» 1:0 հաշվով հաղթել է Լուգանսկի «Զարյային»

Ուկրաինայի առաջնություն, երկրորդ տուր

«Չեռնոմորեց» - «Ստալ»՝ 0:1

Կուզիկ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում