10:56  ,  23 հուլիսի, 2012

Ռուսական Պրեմյեր լիգա. ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը մոտ 1 միլիարդ է

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի բոլոր ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների ընդհանուր գինը մոտ 1 միլիարդ եվրո է, ինչը ռեկորդային է ռուսական սպորտի համար։

Անցած մրցաշրջանում այդ ցուցանիշը 250 միլիոն քիչ էր։

Ամենաթանկ ակումբը ԲԿՄԱ-ն է, որի բոլոր ֆուտբոլիստների արժեքը գնահատվում է 153 միլիոն եվոր։ Երկրորդ տեղում «Զենիթն» է՝ 149 միլիոն եվրո, երրորդը «Անժին» է՝ 114 միլիոն եվրո։

Ամենաթանկ ֆուտբոլիստը Սամուել Էտո՝Օ-ն է՝ 28 միլիոն եվրո, երկրորդ տեղում Ալան Ձագոեւն է՝ 25 միլիոն եվրո, հաղորդում է Lenta.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում