22:46  ,  21 հուլիսի, 2017

Մորատան 5 տարվա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ. 2 տրանսֆերային ռեկորդ

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»: 24-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կնքեց անգլիական ակումբի հետ: «Չելսին» տրանսֆերի համար վճարել է 70.6 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ակումբային ռեկորդ է: Մորատան դարձավ պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերով իսպանացի ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Ֆերնանդո Տորեսից (50 միլիոն ֆունտ ստերլինգ, «Չելսի»):

«Մորատան մեծ փորձով երիտասարդ խաղացող է: Նա հանդես է եկել «Ռեալում» եւ «Յուվենտուսում» եւ ունի ազգային առաջնություններում եւ Չեմպիոնների լիգայում մրցելույթների մեծ փորձ»,- թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը:

Անցած մրցաշրջանում Մորատան «Ռեալում» անցկացրած 43 հանդիպումներում խփել է 20 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում