20:41  ,  20 հուլիսի, 2017

Ալվարո Մորատան կնոջ հետ ժամանել է Լոնդոն (ֆոտո)

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» եւ Լոս Անջելեսից ժամանել է Լոնդոն։ Անգլիայի մայրաքաղաքում նա եղել է կնոջ հետ։ Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Չելսիում»։ Հայտնի է, որ Մորատային ձեռք բերելու ուղղությամբ ջանքեր էր գործադրել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Տեղյակ չեմ, թե ինչքանով եմ մոտ եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Շատ ուրախ եմ, որ «Չելսիում» եմ, քանի որ այն Անգլիայի լավագույն թիմն է։ Անտոնիո Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»,- Մորատայի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր եւ կստանա շաբաթական 155 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Ոչ պաշտոնական տվյալներով, Մորատայի տրանսֆերի արժեքը կկազմի 80 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի պատմության ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը: Այդ ռեկորդը պատկանում է Ֆերնանդո Տորեսին, որին ձեռք բերելու համար «Չելսին» 2011 թվականին 58 միլիոն եվրո էր վճարել «Լիվերպուլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում