Լոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստներ սննդային թունավորում են ստացել Չինաստանում: Դրա պատճառով խաղացողները խնդիրներ են ունեցել Մյունխենի «Բավարիայի» դեմ Շանհայում կայացած ընկերական խաղում:
«Ես մտավախություններ ունեի այդ խաղի կապակցությամբ, քանի որ ունեինք մեծ խնդիրներ: Առաջին խաղակեսում մեզ համար շատ բարդ էր: Աարոն Ռեմզին կարողացավ հանդես գալ, իսկ Թեո Ուոլքոտը, Սեադ Կոլաշինացը, Պեր Մերտեզակերն ու Օլիվյե Ժիրուն պատրաստ չէին անցկացնել ամբողջ հանդիպումը, քանի որ թունավորվել էին սննդից»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, փոխացնում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Արսենալը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի