01:18  ,  23 հուլիսի, 2012

Մարկոս. Կհաղթեինք, եթե չկորցնեինք զգոնությունը

Այս խաղում ամենակարեւորը զգոնությունն էր, ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում Մախաչկալայի «Անժիից» կրած պարտությունից հետո հայտարարել է Կրասնոդարի «Կուբանի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

«Մեզ մոտ շատ բան ստացվում էր, սակայն չկարողացանք խփած գնդակից հետո պահպանել զգոնությունը: Խաղադաշտի կենտրոնում վստահ էինք գործում, լավ էինք սկսում հակագրոհները, մի շարք գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք արդյունավետ եզրափակել դրանք:

Դաշտի տերերը շատ էին ցանկանում հաղթել իրենց երկրպագուների աչքի առջեւ: Կհաղթեինք, եթե չկորցնեինք զգոնությունը: Այս խաղում ամենակարեւորը զգոնությունն էր», - Մարկոսի խոսքը փոխանցում է «Կուբանի» պաշտոնական կայքը

 Հիշեցնենք, որ «Անժին» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կուբանի» նկատմամբ, իսկ Մարկոսը փորարինման մտավ խաղի 71-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում