21:39  ,  17 հուլիսի, 2017

ԲԱՏԷ-ի առանցքային պաշտպանը չի ժամանել Երեւան

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը Երեւան ժամանած ԲԱՏԷ-ն ունի երկու լուրջ կադրային կորուստ: Բելառուսի չեմպիոնի կազմից դուրս է մնացել առանցքային պաշտպան Մաքսիմ Ժավներչիկը, որը առաջին խաղում 1:1 հաշվով խաղալուց հետո լրագրողների հետ զրույցում խիստ քննադատել էր իր թիմին:

«Արդյունքի համար պատասխանատու է մարզիչը: Եթե չհաղթահարենք «Ալաշկերտի» արգելքը, թիմից պետք է հեռացնել կամ խաղացողներին, կամ մարզիչներին: Ոչ մի արդարացում չի կարող լինել: «Ալաշկերտի» նման մրցակիցը պետք է խնդիր չլիներ: Մենք ներկայացնում ենք նաեւ Բելառուսը»,- մեկ շաբաթ առաջ ասել էր Ժամներչիկը:

ԲԱՏԷ-ին Երեւանում չի օգնի նաեւ թիմի փորձառու ավագ Վիտալի Ռոդիոնովը, որը չորս խաղով որակազրկված է անցած մրցաշրջանից:

«Ալաշկերտ» - ԲԱՏԷ պատասխան հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հուլիսի 18-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում