18:32  ,  14 հուլիսի, 2017

Լողափնյա վոլեյբոլի պատանիների Հայաստանի առաջնության հաղթողները (ֆոտո)

Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում հուլիսի 12-14-ը կայացել է լողափնյա վոլեյբոլի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 20 թիմ՝ 12 տղաների, 8 աղջիկների։

Տղաների պայքարում պատանիների Հայաստանի չեմպիոն է դարձել Ռազմիկ Հակոբյան - Զավեն Մարգարյան զույգը («Աջափնյակ»), իսկ երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են «Արաբկիրի» եւ ԽՄՕՄՄ-ի թիմերը։

Աղջիկների մրցաշարում հաղթել է Իրինա Գալստյան - Սվետլանա Մարգարյան զույգը («Ավան-1»): Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ավան-2» թիմը, իսկ եռյակը եզրափակել է «Ավան-3»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում