Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի 7-րդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիի հետ ոչ ոքիից հետո Լեւոն Արոնյանը 3.5 միավորով բաժանում է 7-14-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը, որը հավաքել է 5 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանող ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու հնդիկ Պենտալա Հարիկրիշնան ունեն 4.5-ական միավոր:
Հուլիսի 13-ին կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ, որը 4 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայկական շախմատի առաջատարը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի