Face-to-face again! @FloydMayweather vs. @TheNotoriousMMA at #MayMacWorldTour pic.twitter.com/wUY7Rzy5uM
— UFC (@ufc) July 12, 2017
Տորոնտոյում անցկացված ասուլիսի ժամանակ կայացել է UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) հերթական հայացքների մենամարտը:
Եթե Լոս Անջելեսում կայացած նախորդ հանդիպմանն ամերիկացի բռնցքամարտիկն ավելի հանգիստ էր, ապա այս անգամ նա որոշել է նմանակել իր մրցակցին:
Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում եւ կանցկացվի բռնցքամարտի կանոններով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում