20:20  ,  12 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանն անակնկալ պարտություն կրեց

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայից: Հայկական շախմատի առաջատարն իր պարտությունն ընդունեց 38-րդ քայլում:

6-րդ տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր եւ բաժանում է 8-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը եւ Պենտալա Հարիկրիշնան, որոնք հավաքել են 4-ական միավոր:

Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Պյոտր Սվիդլերի հետ, ինչպես նաեւ հաղթել ռուս Դմիտրի Յակովենկոյին:

9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news