Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:
Նախարար Ռոստոմյանը ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար:
«Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական եւ տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը եւ տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Ռոստոմյանը:
Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, եւ ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում մարզվողների թվի ավելացմանը եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:
Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում:
«Նախարարության կողմից հետեւողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նմանատիպ նաեւ մյուս բոլոր մարզերում մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է նախարար Ռոստոմյանը, փոխանցում են նախարարության մամուլի ծառայությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի