14:26 11 հուլիսի, 2017Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ:
Նախարար Ռոստոմյանը ողջունել է դեսպանին եւ շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար:
«Վստահ եմ, որ սա առայժմ մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական եւ տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը եւ տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Ռոստոմյանը:
Դեսպան Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, եւ ինքն ուրախ է, որ այս համագործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում մարզվողների թվի ավելացմանը եւ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների արմատավորմանը:
Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքներում:
«Նախարարության կողմից հետեւողական աշխատանք է տարվելու հաջորդ երկու տարիների ընթացքում նմանատիպ նաեւ մյուս բոլոր մարզերում մարզահրապարակներ ունենալու համար»,- նշել է նախարար Ռոստոմյանը, փոխանցում են նախարարության մամուլի ծառայությունից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.