17:17  ,  8 հուլիսի, 2017

Ռոմելու Լուկակուն ԱՄՆ-ում ստիպված կլինի ներկայանալ դատարան (ֆոտո)

«Էվերտոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն արձակուրդն անցկացնում է ԱՄՆ-ում եւ առանձնատուն է վարձել Բեւերլի Հիլզում: Ուրախ երեկույթներից մեկն ավարտվել է ոստիկանության հետ խնդիրներով: Հարեւանները բողոքել են բարձր երաժշտությունից եւ ոստիկանություն կանչել: Բելգիացին ստացել է դատարան ներկայանալու ծանուցում, հաղորդում է TMZ-ն:

Սպասվում է, որ առաջիկայում Լուկակուն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Մոուրինյոյի գլխավորած թիմն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ակումբները հասել են համաձայնության:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news