18:11  ,  27 սեպտեմբերի, 2026

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 28-ին Ազգերի լիգայում կանցկացնի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը՝ ընդունելով Չեռնոգորիայի հավաքականին։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացնում է նախախաղային մարզումը։

C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լատվիային, Չեռնոգորիան 2:1 հաշվով հաղթել էր Կիպրոսին։

Խմբում առաջին տեղ գրաված թիմը դուրս կգա B լիգա։ Երկրորդ տեղը գրաված թիմը անցումային հանդիպում կանցկացնի B լիգայի ուղեգրի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news