17:17 8 հուլիսի, 2017«Էվերտոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն արձակուրդն անցկացնում է ԱՄՆ-ում եւ առանձնատուն է վարձել Բեւերլի Հիլզում: Ուրախ երեկույթներից մեկն ավարտվել է ոստիկանության հետ խնդիրներով: Հարեւանները բողոքել են բարձր երաժշտությունից եւ ոստիկանություն կանչել: Բելգիացին ստացել է դատարան ներկայանալու ծանուցում, հաղորդում է TMZ-ն:
Սպասվում է, որ առաջիկայում Լուկակուն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող: Մոուրինյոյի գլխավորած թիմն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ակումբները հասել են համաձայնության:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.