00:30  ,  6 հուլիսի, 2017

Գարի Կասպարովը 12 տարվա դադարից հետո կվերսկսի կարիերան եւ կխաղա նաեւ Լեւոն Արոնյանի հետ

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կմասնակցի ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք Grand Chess Tour-ի հերթական փուլին: Արագ եւ կայծակնային խաղի մրցաշարը տեղի կունենա օգոստոսին: 54-ամյա Կասպարովն ընդունել է կազմակերպիչների հատուկ հրավերը:

«Շատ հուզիչ է վերադառնալ մեծ սպորտ 12 տարի անց: Ես չէի մտածում, որ դա տեղի կունենա այսքան տեւական դադարից հետո: Ինձ համար պատիվ է վերսկսել կարիերաս հենց Սենթ Լուիսում»,- Կասպարովի խոսքը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Սենթ Լուիսի մրցաշարում Կասպարովի մրցակիցները կլինեն Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Յան Նեպոմնյաշչին, հնդիկ Վիշվանաթան Անանդը, չեխ Դավիդ Նավարան, կուբացի Լենիեր Դոմինգեսը եւ վիետնամցի Լե Կուան Լիեմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս