09:06  ,  30 հունիսի, 2017

Զիդանի որդին տեղափոխվել է «Ալավես»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդի Էնցո Զիդանը տեղափոխվել է իսպանական «Ալավես», հայտնում է ակումբի կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է կնքել Պրիմերայի ներկայացուցչի հետ:

Էնցո Զիդանը հանդես էր գալիս «Ռեալի» երիտասարդական թիմում, որի կազմում Իսպանիայի երրորդ լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի եւ դարձել 5-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news