15:27  ,  21 հուլիսի, 2012

Դումբիան հաղթանակ պարգեւեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռոստովի» նկատմամբ:

Մոսկվայի «Խիմկի Արենա» ստադիոնում կայացած հանդիպման հաղթական գնդակը խփեց Ռուսաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Սեյդու Դումբիան: Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի հարձակվողը «Ռոստովի» դարպասը գրավեց խաղի 55-րդ րոպեին:

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

ԲԿՄԱ – «Ռոստով»՝ 1:0

Դումբիա, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում