Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի հաջորդ առաջնության խաղացանկը: Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տիտղոսի պաշտպանությունը կսկսի Լեւերկուզենի «Բայերի» հետ տնային խաղով: Առաջին տուրը կկայանա օգոստոսի 18-ին, հայտնում է Bundesliga.de-ն:
«Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Գերմանիայի Սուպերգավաթի կանցկացվի կկայանա օգոստոսի 8-ին:
Գերմանիայի առաջնություն, առաջին տուր
«Բավարիա» - «Բայեր»
«Հոֆենհայմ» - «Վերդեր»
«Հերտա» - «Շտուտգարտ»
«Ֆրայբուրգ» - «Այնտրախտ»
«Բորուսիա Մ.» - «Քյոլն»
«Շալկե» - «Լայպցիգ»
«Համբուրգ» - «Աուգսբուրգ»
«Մայնց» - «Հանովեր»
«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Դ.»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում