Հարավային Կորեայում ընթացող թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսն ավարտել են պայքարը:
68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը 1/64-րդ եզրափակիչում հաղթել է կուբացի Ֆերմին Կուեսադույին (24:15), հաջորդ գոտեմարտում պարտվել է իրանցի Աբոլֆազլ Յագուբիին (4:27):
74 կգ քաշային կարգում Դավիթ Վարդումյանը 1/64-րդ եզրափակիչում առավելության է հասել Բութանի ներկայացուցիչ Նգվանգ Յունտենի նկատմամբ (26:4), իսկ հաջորդ մենամարտում պարտվել է խորվաթ Թոնի Կանաետին (5:27), հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am)
Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) պայքարը կսկսի հունիսի 28-ին 1/32-րդ եզրափակիչից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում