19:46 26 հունիսի, 2017Հարավային Կորեայում ընթացող թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից երկուսն ավարտել են պայքարը:
68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը 1/64-րդ եզրափակիչում հաղթել է կուբացի Ֆերմին Կուեսադույին (24:15), հաջորդ գոտեմարտում պարտվել է իրանցի Աբոլֆազլ Յագուբիին (4:27):
74 կգ քաշային կարգում Դավիթ Վարդումյանը 1/64-րդ եզրափակիչում առավելության է հասել Բութանի ներկայացուցիչ Նգվանգ Յունտենի նկատմամբ (26:4), իսկ հաջորդ մենամարտում պարտվել է խորվաթ Թոնի Կանաետին (5:27), հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am)
Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) պայքարը կսկսի հունիսի 28-ին 1/32-րդ եզրափակիչից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.