10:35  ,  26 հունիսի, 2017

Ռոնալդուն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է Բերնարդու Սիլվային (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Նոր Զելանդիայի դեմ Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, իր մրցանակը տվել է «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Բերնարդու Սիլվային: Այդ խաղում Ռոնալդուն ու Սիլվան խփել էին մեկական գոլ, բայց առաջին կեսից հետո կիսապաշտպանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում շարունակվող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի բոլոր՝ 3 խաղերում էլ Ռոնալդուն ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ամերիկայի գավաթակիր Չիլիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում