Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Նոր Զելանդիայի դեմ Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, իր մրցանակը տվել է «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Բերնարդու Սիլվային: Այդ խաղում Ռոնալդուն ու Սիլվան խփել էին մեկական գոլ, բայց առաջին կեսից հետո կիսապաշտպանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում շարունակվող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի բոլոր՝ 3 խաղերում էլ Ռոնալդուն ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ամերիկայի գավաթակիր Չիլիի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի