09:15  ,  25 հունիսի, 2017

Կոնֆեդերացիաների Գավաթ. Օրվա խաղերը

Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունում հունիսի 25-ին կավարտվի խմբային փուլը: Վերջին խաղային օրը երրորդ տուրի խաղերը կանցկացվեն B խմբում:

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Սոչիում կմրցի կամերունցիների հետ, իսկ Չիլիի թիմը Մոսկվայում կխաղա ավստրալացիների դեմ: Չիլին ու Գերմանիան ունեն 4-ական միավոր, իսկ Կամերունն ու Ավստրալիան՝ 1-ական: Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:

Նախօրեին կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել Պորտուգալիայի եւ Մեքսիկայի հավաքականները:

Կոնֆեդերացիաների Գավաթ, երրորդ տուր

B խումբ

Գերմանիա - Կամերուն՝ 19:00 (Սոչի)

Չիլի - Ավստրալիա՝ 19:00 (Մոսկվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում