14:20  ,  23 հունիսի, 2017

ՉԼ. «Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա» հանդիպումը կսպասարկեն բուլղարացի մրցավարները

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սանտա-Կոլոմա» հանդիպումը կսպասարկի Բուլղարիայի մրցավարական խումբը, հաղորդում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Գլխավոր մրցավար է նշանակվել Ստեֆան Ապոստոլովը, որին կօգնեն Գեորգի Տոդորովը եւ Գեորգի Դոյնովը: Պահեստային մրցավարն է Նիկոլա Պոպովը:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում