10:10  ,  23 հունիսի, 2017

«Ուրալը» Էդգար Մանուչարյանի հետ պարտվել է Սլովենիայի չեմպիոնին

Սլովենիայում մարզումային հավաք անցկացնող ռուսական «Ուրալը» առաջին ստուգողական խաղում մրցել է Սլովենիայի չեմպիոն «Մարիբորի» հետ:

Եկատերինբուրգի թիմը պարտվել է 0:2 հաշվով: Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը երկու գոլերն էլ բաց է թողել երկրորդ խաղակեսում երկու րոպեի ընթացքում:

«Ուրալի» կազմում երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Երկրորդ հանդիպումը «Ուրալը» կանցկացնի հունիսի 23-ին՝ Սլովենիայի երկրորդ դիվիզիոնի առաջատարներից «Անկարանի» հետ, հունիսի 30-ին՝ Սլովենիայի ավարտված առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Ցելեի» հետ: Հավաքը կտեւի 10 օրը:

Թիմի երկրորդ հավաքը նույնպես կանցկացվի Սլովենիայում՝ հուլիսի 2-12-ը:  Երկրորդ հավաքի ընթացքում եւս նախատեսված է երեք ստուգողական հանդիպում: Երկու մրցակիցներն արդեն հայտնի են՝ Բելգրադի «Պարտիզան» եւ Լուգանսկի «Զարյա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում