ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերելե Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին: Փարիզյան ակումբը Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա հարձակվողի համար առաջարկել է 135 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը:
Իսպանական մամուլի համաձայն, Մբապեն ընդունել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը: Արքայական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 130 միլիոն եվրո:
Մբապեի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:
Անցած մրցաշրջանում հարձակվողը 44 խաղում խփել է 26 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում