11:35  ,  21 հուլիսի, 2012

Օլիմպիական կրակը տեղափոխվել է Լոնդոն

Հուլիսի 20-ի գիշերը օլիմպիական կրակը ուղղաթիռով տեղափոխվել է Լոնդոն: Վեց օրվա ընթացքում կրակը կանցնի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի 33 թաղամասերով:

Օրեր անց կրակը կուղեւորվի Ուիմբլդոն, որտեղ կանցկացնվի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը, այնուհետեւ կհասնի «Ուեմբլի» ստադիոն:

Հուլիսի 27-ին՝ խաղերի բացման արարողության ժամանակ, կրակը կտեղափոխվի Լոնդոնի Օլիմպիական ստադիոն, հաղորդում է BBC-ն:

Սպասվում է, որ երկու միլիոն մարդ դուրս կգա փողոց եւ կհետեւի օլիմպիական ջահի փոխանցումավազքին: Այսպիսով, փոխանցումավազքին հետեւող մարդկանց ընդհանուր թիվը կհասնի 11 միլիոնի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով