00:16  ,  22 հունիսի, 2017

Տիգրան Բարսեղյանի գոլը նպաստել է «Վարդարի» հաղթանակին

Մակեդոնական «Վարդարն» ընկերական հանդիպում է անցկացրել ավստրիկան «Ադմիրայի» հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով:

Ընդմիջումից հետո փոխարինման են դուրս եկել «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը:

Տիգրան Բարսեղյանը 49-րդ րոպեին խփել է «Վարդարի» երկրորդ գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում