13:31  ,  21 հուլիսի, 2012

Վիկտորիա Բեքհեմն ու Spice Girls-ը՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերում

90-ականներին մեծ համբավ վայելող ամերիկյան Spice Girls խումբը ելույթ կունենա հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:

Փակմար արարողությունում խմբի երգչուհիներ՝ Ջերի Հոլիուելսը, Էմա Բանտոնը, Մելանի Չիսհոլմը, Մելանի Բրաունը եւ Վիկտորիա Բեքհեմը հանդես կգան բրիտանացի աստղեր՝ Ջորջ Մայքլի, Ջեսի Ջիի եւ The Who, Take That խմբի հետ, հաղորդում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ 1994-ին ձեւավորված Spice Girls խումբը դադարել էր իր գոյությունը 2000 թվականին: Աղջիկները դարձյալ համախմբվել էին 2007-2008թթ. աշխարհում շրջագայելու համար, սակայն շրջագայությունը չեղյալ էր հայտարարվել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով