22:23  ,  16 հունիսի, 2017

Դանի Ալվեսը ցանկանում է տեղափոխվել Անգլիա

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում։

«Անցած տարի ես մերժեցի մի քանի անգլիական թիմերի, քանի որ զգում էի՝ պետք է ուղեւորվեմ Իտալիա։ Անգլիայում շատ են ուշադրություն դարձնում պաշտպանությանը։ Այնտեղ հաջող մրցելույթների համար պետք է լավ կատարես աշխատանքդ։ Հույս ունեմ տեղափոխվել այնտեղ»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ալվեսի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news